2023թ․ մայիսի 6-ին՝ ժամը 20:55-ի սահմաններում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի 50-ամյա բնակչից «Սևան» ԲԿ ահազանգ էր ստացվել այն մասին, որ տանը իր մայրը հանկարծամահ է եղել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից։ Առանձնատանը՝ ննջասենյակում, անկողնում մեջքի վրա պառկած վիճակում, հայտնաբերվել էր 86 ամյա Կատյա Խաչատրյանի դին՝ բռնության հետքերով: