ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ հուլիսի 31-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.08 դրամով և կազմել 386.14 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.54 դրամով և կազմել 426.11 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 4.23 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.32 դրամով և կազմել 496.65 դրամ: