ՀՅԴ Բյուրոյի հրավերով հուլիսի 28-ին գումարվել է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի առցանց նիստ՝ քննարկելու Արցախի Հանրապետության շահերի պաշտպանության ուղղությամբ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների կողմից իրականացվող աշխատանքների լայն համատեքստը։ Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։