Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության հաղթող

article-image

Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը ոսկե մեդալ է նվաճել Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության 61 կգ քաշայինների պայքարում՝ երկամարտում գրանցելով 255 կգ արդյունք (140+255): Պոկում և հրում վարժություններում ևս Չոլակյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին: Մ20 տարեկանների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ, 61 կգ քաշային Մերուժան Եղոյանը երկամարտի 254 կգ (110+144) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Եղոյանը նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել: Բուխարեստում ընթացող առաջնությունում Հայաստանի առաջին մեդալն ավելի վաղ նվաճել էր 55 կգ քաշային Սեյրան Խուդանյանը: Մինչև 20 տարեկանների պայքարում Խուդանյանը երկամարտի 216 կգ (95+121) արդյունքով կանգնել էր պատվո հարթակի երրորդ աստիճանին ու դարձել բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում ևս Խուդանյանը փոքր բրոնզե մեդալ էր նվաճել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն