Հայաստանի սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը ևս ոսկե մեդալ է նվաճել Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթացող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում: Հայ մարզիկը հավասարը չի ունեցել օղակների վարժությունում՝ վաստակելով 13,666 միավոր: Հայտնում է Armsport.am-ը։