Բռնցքամարտի պատանեկան ԵԱ. 13 մարզիկներից 9-ն առնվազն բրոնզ են ապահովել

article-image

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 13 բռնցքամարտիկներից 9-ը դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Այս մասին հայտնում է armsport.am-ը։ 80 կգ քաշային կարգում Անդրանիկ Մարտիրոսյանը հաղթել է խորվաթ Մատե Ջուկիչին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Հայ բռնցքամարտիկը նաև նոկդաունի է ենթարկել մրցակցին: Կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել նաև Ալիկ Կճոյանը (63 կգ)` վստահ հաղթանակ տանելով ուկրաինացի Գերման Բոդնարչուկի նկատմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն