2019 թվականից կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանը մահացել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատել են ՀՀ ՊՆ–ից։ Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թվականի սեպտեմբերի 18-ին, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում։