Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ մինչև 20 տարեկանների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Սեյրան Խուդանյանը (55 կգ) երկամարտի 216 կգ (95+121) արդյունքով կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին և դարձել բրոնզե մեդալակիր: Հայ ծանրորդը հրում վարժությունում ևս փոքր բրոնզե մեդալ է նվաճել: