2023թ. սկզբի տնտեսական ակտիվության բարձր տեմպը 2023թ. հունիսին կրկնակի անգամ դանդաղել է նախորդ ամսվա համեմատ։ Նախորդ տարվա արտաքին շոկերի դրական ազդեցությունների պահպանման պայմաններում 2023թ․ սկզբից ՀՀ տնտեսական ակտիվության տեմպը բավական բարձր է եղել, սակայն հունիսին զգալիորեն դանդաղել է բազայի էֆեկտի ազդեցությամբ (կազմելով 6.8%՝ նախորդ ամսվա 13.6%-ի համեմատ): Նախորդ տարի արտաքին շոկի դրական տնտեսական հետևանքները սկսել են արտացոլվել մայիս-հունիս ամիսներից, և հետևաբար 2023թ. հունիսի հետ համեմատվող ժամանակահատվածի՝ նախորդ տարվա հունիսի տնտեսական ակտիվության ցուցանիշն արդեն իսկ պարունակում է դրական զարգացումները։