«Արմավիր» ՔԿՀ-ի խցերից մեկում հայտնաբերվել է երկու կասկածելի փաթեթ՝ 8․18 գրամ ընդհանուր քաշով

article-image

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության բաժինների ծառայողները, իրականացնելով արգելված իրերի և առարկաների ապօրինի շրջանառության դեմ հետևողական, ամենօրյա պայքարի միջոցառումներ, չնախատեսված խուզարկություն են կատարել հիմնարկի խցերում։ Խուզարկության արդյունքում խցերից մեկում հայտնաբերել են երկու կասկածելի փաթեթ՝ 8․18 գրամ ընդհանուր քաշով։ Այս մասին տեղեկանում ենք Արմավիր ՔԿՀ-ից։ Փաթեթներում առկա են եղել թմրանյութին նմանվող զանգվածներով 6 առանձին փաթեթներ, որոնցից չորսում եղել է ընդհանուր 4․76 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, մյուս երկուսում՝ 3․29 գրամ սպիտակ, փոշենման և 0․13 գրամ հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներ։ Հայտնաբերվածներն ուղարկվել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն