Հնդկաստանի բնակչության թվաքանակը հուլիսի 1-ի դրությամբ, կառավարության մոտավոր գնահատմամբ, կազմել է 1,392 միլիարդ: Փաստորեն, չի իրականացել այն կանխատեսումը, որ հուլիսին Հնդկաստանի բնակչության թիվը կգերազանցի Չինաստանի բնակչության թիվը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հնդկաստանի ներքին գործերի պետական նախարար Նիտյանանդ Ռայը։