Հուլիսի 24-ին, ժամը 20.00-ին, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 30-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Վենտո» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Վենտոյի» 42-ամյա վարորդ Վարդան Վարդանյանը մահացել է, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։