Երևան քաղաքի 3 անձինք փորձել են փախցնել ձերբակալվածների պահման վայրում պահվող կալանավորին նախաձեռնվել է քրեական վարույթ

article-image

Երևան քաղաքի բնակիչ երեք անձինք հուլիսի 26-ին ժամը 00։30-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, երկաթ կտրող գործիքով ճաղավանդակը կտրելու միջոցով, փորձել են փախցնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սևանի բաժնի հերթապահ մասի ՁՊՎ-ի խցերից մեկում պահվող կալանավորին, ինչը, սակայն, չի հաջողվել։ «Ոստիկանության Սևանի բաժնի հերթապահ մասի ՁՊՎ-ի ոստիկանը, իր հերթապահության ընթացքում շրջայց կատարելու ժամանակ ՁՊՎ-ի տվյալ խցի դիտանցքից նայելով, նկատել է, որ խցում պահվող կալանավորը տարօրինակ անհանգիստ վարքագիծ է դրսևորում և ներս է մտել խուց՝ պատճառը հասկանալու համար։ Կալանավորի հետ զրույցի ժամանակ խցի պատուհանը բացվել է դեպի դուրս և դրսի կողմից լսվել է կալանավորի անվան վանկարկման բացականչություն։ Հերթապահ ոստիկանն անմիջապես դուրս է եկել խցից, փակել է դուռը բանալիով և ահազանգել կատարվածի մասին»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն