«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում ԱԻ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանին դիտարկում են քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում։ Եթե ընտրություններում ՔՊ-ն հաղթանակ տանի, ապա նա կնշանակվի այդ պաշտոնին՝ փաստացի քաղաքապետարանում դառնալով Տիգրան Ավինյանին վերահսկող աչքը եւ հավանական փոխարինողը։ Փամբուխչյանը Փաշինյանի հավատարիմներից է համարվում եւ հենց նրա առաջարկով է նշանակվել նախընտրական շտաբի պետ: