Հանրապետական հիվանդանոցը ճգնաժամի շեմին է: Ժամ առ ժամ իրավիճակը բարդանում է, հիվանդների քանակը՝ ավելանում: Ծանր վիճակում գտնվող հիվանդներն անգամ հնարավորություն չունեն տեղափոխվել ՀՀ՝ համապատասխան բուժօգնություն ստանալու համար: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։