«Փաստ» օրաթերթը գրում է. «Թեպետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, այսպես ասենք՝ անմիջականորեն ու ցուցադրաբար այդ թեզը չի հնչեցնում, դե, գոնե «առաջին դեմքերի» միջոցով, բայց տարբեր տրամաչափի իշխանական ու պրոիշխանական քարոզիչներ այն հաճախ են գործածում: Թեզը, որքան էլ պարզունակ է և անհայրենիքության կամ հայրենիքի զգացողություն չունենալու արտացոլանք, բայց գործածվում է ու շրջանառվում: Այդ թեզը բոլորիդ ծանոթ է, «ֆեյսբուքներում» էլ հաստատ շատերդ հանդիպած կլինեք, մոտավոր իմաստը սա է՝ «Արցախը թող արցախցիները պաշտպանեն...»: