SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 20-ին դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը՝ ժամը 05։00-ի սահմաններում, դիմակավորված 2 անձինք Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի դուռը ծեծելով՝ ներկայացել են որպես աղջիկներ, ապա մտել նշված բնակարան և հարվածներ են հասցրել այնտեղ գտնվող ՌԴ քաղաքացի 20-ամյա Ռ․ Կորտեսին։