Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հերթական ահազանգն է հնչեցնում Արցախում ծայրաստիճան ծանր հումանիտար աղետի մասին։ Գեղամ Ստեփանյանի թվիթերյան էջում հրապարակված լուսանկարում պատկերված է հացի համար հերթագրված անձանց անվանացանկը։ Լուսանկարում գրված է, որ վառելիք չլինելու հետևանքով հացը չի հասնում խանութներ։ Մարդիկ ստիպված են երկարատև հերթեր կանգնել՝ օրվա հացը վաստակելու համար։