Կարող է թվալ, որ այն շատ պարզ հարց է, և, վստահաբար, ձեզնից յուրաքանչյուրը սահուն կշարադրի իր պատկերացումները: Իրոք որ, տարբերակների պակաս չի լինի` անկեղծ-զգացմունքայիններից մինչև մեր պատմությունը ռաբիսության աստիճանի պարզունակացնող կենցաղային, մեծամիտ պոռոտախոսությունից՝ մինչև հռչակագրային-իրավական: Սակայն նման ձևակերպումներն ընդամենն ընդգծելու են հարցադրման արդիականությունը և մնալու են հաջորդ տրամաբանական հարցի տակ. բա եթե գիտենք` ով ենք, և այդքան լավն ենք, ինչո՞ւ ենք այս օրին: