Հուլիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում «Մալայան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «աջ ակնագնդի ցնցում, կոպերի հեմատոմա, սկլեռային պատռվածք վերք հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխել մի կնոջ։ Հայտնում է SHAMSHYAN.com-ը: