Առաջադեմ լրագրողների ու մամուլի ներկայացուցիչների մասնակցությունը Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում կազմակերպված միջազգային մեդիա ֆորումին որևէ կերպ չի կարող տեղավորվել մասնագիտական ու մարդկային էթիկայի շրջանակներում, քանի որ այն տեղի է ունենում մի վայրում, որից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա 120 հազար քաղաքացի զրկված է իր իրավունքներից: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Ժուռնալիստների միությունն ՝ անդրադառնալով Ադրբեջանի մեդիայի զարգացման գործակալության կողմից Շուշիում կազմակերպված «Նոր մեդիան 4-րդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում» խորագրով միջազգային մեդիա ֆորումին: