Բոլոր հնարավոր լծակներն օգտագործում ենք, որպեսզի մեր քաղաքացիները չտուժեն անբարեխիղճ սուբյեկտներից, որոնք բարձր գներ են հայտարարագրում։«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր տված հարցազրույցի ընթացքում ասել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմինե Մուսայելյանը՝ անդրադառնալով շրջափակման հետևանքով որոշ սուբյեկտների կողմից գների բարձրացման խնդրին։