Իշխանական որոշ քարոզիչներ նեղվել են Արցախի ԱԺ պատգամավոր Նելա Գրիգորյանի այսօրվա ելույթից: Իսկ ի՞նչ ելույթ էիք սպասում համբերատար պայքարող, իսկ հիմա էլ ձեր քաղաքականության պատճառով սովահարության ու աղետի մեջ հայտնված Արցախահայերից, երբ հպարտորեն հայտարարում և մեկդ մյուսին հերթ չտալով պատրասատակամություն եք հայտնում ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում: Ուզում էիք, որ ասեին կեցցե՛ք, լավ եք արել, որ թշնամուն եք հանձնել և հանձնում հայության անքակտելի մասնիկը, հայոց հազարամյա պատմության, մշակույթի, ինքնության ու արժեքների ամենաընդգծված ազգային տարածքը: Ուզում էիք, որ Արցախից հնչող ձայներն ասեին ճիշտ ե՞ք անում, որ կործանում եք Հայաստանը: