ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Ջոնի Կումարին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Խաղաղ Դոնի փողոց) և հայտնաբերել, որ այնտեղ խախտվել են հայրենական և ԵԱՏՄ իրավական նորմերով այդ ոլորտին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: