ԼՂ-ի տեղեկատվական շտաբը հրապարակել է օրվա վիճակագրական տվյալները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ըստ այդմ՝ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1670 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 3 օրվա ընթացքում աճելով շուրջ 30 դեպքով։