«Լաչինը փակ է, թող Աղդամից օգտվեն» ոճի մեկնաբանությունները, որ այսօր հնչել են ԵՄ Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլաարի շուրթերից իրենց ցինիզմով կարող են համեմատվել միայն մեծ ֆրանսիական հեղափոխության ժամանակ գլխատված թագուհի Մարիա Անտուանետտայի «աղքատները հաց չունեն, թող հրուշակեղեն ուտեն» հայտնի արտահայտության հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է կալանավայրում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։