«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրիից քայլելով, գավազանը ձեռքին մինչեւ Երեւան հասած Արայիկ Հարությունյանը, պաշտոնից պաշտոն փոխելով, ի վերջո հանգրվանեց Փաշինյանի կողքին եւ այս տարիների ընթացքում ունեցվածք է դիզում: Կրթության նախկին նախարարը 2021 թվականից Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարն է: