Անցյալ՝ 2022 թվականը, դարձել է 1961 թվականից ի վեր Իտալիայի համար ամենատոթն ու ամենաչորայինը։ Ինչպես նշված է Շրջակա միջավայրի պաշտպանության և հետազոտությունների բարձրագույն ինստիտուտի (Ispra) և Շրջակա միջավայրի պաշտպանության ազգային համակարգի՝ հուլիսի 20-ին հրապարակված ուսումնասիրության մեջ, միջին ջերմաստիճանը 1 աստիճանով բարձր է եղել 2021 թվականի ջերմաստիճանից և 0,58 աստիճանով բարձր՝ նախորդ ռեկորդից, որն արձանագրվել էր 2018 թվականին։ Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից: