Այսօր՝ հուլիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել «Սպիտակ» բժշկական կենտրոնից, որ «դեմքի, գլխի և պարանոցի շրջանում սուր արյունահոսություն, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ տեղափոխվել մի երեխա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։