Վերջին ամիսների ընթացքում գրեթե 3 անգամ ավելացել է հղիության վաղ ժամկետում պտղի կորուստների ցուցանիշը։ Արցախի հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում այս մասին ասել է Արցախի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովը։ Նրա խոսքով` արդեն 220 օր շարունակվող շրջափակումը խիստ բացասական ազդեցություն է ունեցել առողջապահական ոլորտի վրա։