Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջեյմս Քլևերլին կցանկանար, որ Ռուսաստանը վերադառնար հացահատիկի գործարքին, նա հույս ունի, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կկարողանա համոզել Մոսկվային Սևծովյան հացահատիկի նախաձեռնության կարևորության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Anadolu գործակալությունը: