Հրապարակվել են Երևանի պետական համալսարանի 2023-2024 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ընդունելության ցուցակները: Այս պահին առկա տվյալներով՝ այս տարի Երևանի պետական համալսարան ընդունվել է 2147 դիմորդ, թափուր է մնացել 1042 տեղ: Նրանցից 427-ը բուհում կսովորի անվճար հիմունքներով: