Վրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրագիտության ինստիտուտի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումներն առաջինը գրանցվել են ժամը 02:38-ին Դեդոփլիսծկղարոյի մոտ։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,2 մագնիտուդ։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։