Հունիսի 26-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը լրագրողի դիտարկմանը, թե նախկին իշխանության ժամանակ ինքը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ էր, և այդ ժամանակ երբեք չի բարձրաձայնել, որ կա Մարտի 1-ի բացահայտման հանրային պահանջ, ի՞նչ փոխվեց հիմա, ասաց, որ նախկինում ինքը պրոֆեսիոնալ գործունեություն է ծավալել հանձնաժողովում և քաղաքականությամբ չի զբաղվել: