Բասկետբոլի կանանց ընտրանին ԵԱ-ի առաջին խաղում հաղթեց Ջիբրալթարին 63 միավորի առավելությամբ

article-image

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը սկսեց պայքարը Եվրոպայի առաջնության C ենթախմբում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականի մրցակիցը Ջիբրալթարի ընտրանին էր: Առաջին քառորդում Հայաստանի ընտրանին մեծ առավելություն ստացավ, իսկ մրցակիցը մեկնարկային 3 րոպեներին այդպես էլ միավոր չէր վաստակել: Առաջին քառորդում Հայաստանի կանանց ընտրանին վաստակել էր 28, իսկ մրցակիցը` ընդամենը 3 միավոր: Պահպանելով առաջատարի դիրքը` ընտրանին մեծ ընդմիջման գնաց խոշոր առավելությամբ` 53:8: Հաջորդ երկու քառորդներում էլ Հայաստանի ընտրանին բացարձակ առավելություն ուներ և ի վերջո հաղթեց 99:36 հաշվով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն