Sputnik Արմենիան գրում է. «Հայաստանի իշխանությունները չորրորդ անգամ են հետաձգում Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում նոր թաղամասի կառուցման ժամկետները։ Կառավարությունը նոր տներ կառուցելու պարտավորություն էր ստանձնել 2021 թվականի հունվարի սկզբին, քանի որ 44-օրյա պատերազմից հետո գյուղի մի մասը հանձնվեց Ադրբեջանին։ Տները պետք է պատրաստ լինեին 2021 թվականին։