Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Երևանի և Բաքվի հաշտեցման գործընթացը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունը։