Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով մեկ տղամարդ և մեկ կին է զոհվել։ Նրանց դուստրը տեղափոխվել է հիվանդանոց։ Ղրիմի կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր Telegram ալիքում վաղ առավոտյան հաղորդել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։ ՌԴ տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ վնասվել է ճանապարհային ծածկույթը։