Սյունյաց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում քահանայական ձեռնադրություն է կատարվել

article-image

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին, Սյունյաց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում (ք. Գորիս), Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Պատարագի ընթացքում կատարվել է քահանայական ձեռնադրություն: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռից, պատարագիչն է եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում են ստացել Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող երեք սարկավագներ: Սուրբ Պատարագի ընթացքում Վահան Սրբազանը, քահանայության կոչելով նորընծաներին, Սրբալույս Մյուռոնով օծել է նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպես նաև նորաօծ եկեղեցականներին շնորհել նոր հոգևոր անուններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն