Հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի Շորժա լողափի մոտ Jeep մակնիշի ավտոմեքենան մասամբ հայտնվել է Սևանա լճում և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։