«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի որոշ շրջանակներ մտահոգված են, որ ներքաղաքական վտանգավոր զարգացումներ են ընթանում, որոնք կարող են ճակատագրական լինել Արցախի համար։ Երեկ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի գլխավորությամբ Արցախում բազմահազարանոց հանրահավաք-երթ տեղի ունեցավ՝ ընդդեմ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների։ Հավաքի գլխավոր պահանջն Արցախի ապաշրջափակումն էր, իսկ հասցեատերը՝ ռուս խաղաղապահները։ Հանրահավաքի մասնակիցները գուցե ստեղծված վիճակից օբյեկտիվորեն դժգոհ եւ որեւէ քաղաքական հոսանքի չհարող արցախցիներն էին, սակայն նախաձեռնողներն Արցախի հակառուսական տրամադրված շրջանակն է։