«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ հուլիսի 15-ին Բրյուսելում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի հերթական հանդիպումը: Մոլդովայում հունիսի 1-ին տեղի ունեցած հանդիպումից հետո կողմերը նախատեսել էին հուլիսի 21-ին կրկին հանդիպել, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ մի փոքր «առաջ են բերել» այդ հանդիպումը: Հարցը, թե արժե՞ ինչ-որ բան սպասել Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումից, ինչ խոսք, առկա պայմաններում առավել քան հռետորական է: Ակնհայտ է, որ ոչ մի դրական բան Հայաստանի ու հայության համար չի սպասվում, եթե Հայաստանի անունից հանդես է գալիս Արցախի վերաբերյալ թշնամու հետ նույն բանն ասող Նիկոլ Փաշինյանը: