«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հուլիսի 13-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստին մասնակցել են կուսակցության վարչության անդամներ, Երեւանի տարածքային կազմակերպությունների խորհուրդների անդամներ, Երեւանի ավագանու անդամներ։ Քննարկվել են Երեւանի ավագանու սպասվող ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակի ձեւավորման կարգը եւ քարոզարշավին առնչվող հարցեր։