Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ավարտել է շրջագայությունը աֆրիկյան երկրներ։ Իր գործընկերների պաշտոնական հրավերով Ռայիսին այցելել էր Քենիա, Ուգանդա և Զիմբաբվե։ Ռայիսին դրական է գնահատել իր եռօրյա այցը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով IRNA գործակալությունը։