Կինոստուդիաների հետ բանակցությունների խափանումից հետո հոլիվուդյան դերասանները տեղի ժամանակով կեսգիշերից (Երևանի ժամանակով՝ հուլիսի 14-ի առավոտյան ժամը 11։00-ից) գործադուլ են սկսել։ Այսպիսով, նրանք միանում են ֆիլմերի և հեռուստաշոուների սցենարիստներին, որոնք մայիսից ակցիաներ են անցկացնում աշխատանքային պայմանների բարելավման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։