Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 14-ին հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության Բաքվի գրասենյակի ղեկավար Դրագանա Կոժիչի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ Ըստ հաղորդագրության քննարկվել են Ադրբեջանի և ԿԽՄԿ-ի համագործակցության հարցեր։