Այսօր երեխաներս սոված են քնել, մամա հաց եմ ուզում, մամա սոված եմ, տանը իհարկե ճաշ կար պատրաստած, բայց հաց չկար, շուտ էր վերջացել, ու չկար ոչ թե նրա համար որ գումար չկար, այլ որ խանութներում հաց չկար, ալյուր կա, հաց թխում են, բայց վառելիք չկա որ խանութներին բաժանեն, իսկ տրանսպորտը ժամով է աշխատում։ Երբեք չեմ պատկերացրել որ երբևէ ականատեսը կլինեմ այս ամենի, կանցնեմ այն ամենի միջով, ինչը փոքրուց աղոտ հիշում եմ, դժվար մանկություն եմ ունեցել, և միշտ աշխատել եմ որ գոնե երեխաներս այդ ամենով չանցնեն, բայց արի ու տես որ ամեն ինչ չէ որ քեզնից է կախված։