Այսօր՝ հուլիսի 13-ին, հրդեհ է բռնկվել Երևանի Հյուսիսային պողոտայում գործող խանութներից մեկում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։ Ժամը 04։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայում գործող «Մերի» օծանելիքի խանութ սրահում հրդեհ է բռնկվել։