«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ժամկետների խախտումով է գործում։ Բանն այն է, որ արդեն երեք անգամ իրավական ակտեր են խախտվել։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեք անգամ փոփոխություններ են կատարվել իրավական ակտերում, բոլորն էլ՝ 2020 թվականին։ Այդ ակտերում հստակ նշված են ժամկետներ, թե երբ պետք է պատրաստ լինի փոփոխությունների նախագիծը, սակայն դրանք խախտվել են։