ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը խոստովանել է, որ ԱՄՆ-ը ԽՍՀՄ առաջնորդ Միխայիլ Գորբաչովին խոստացել է չընդլայնել ՆԱՏՕ-ն դեպի Արևելք, բայց՝ միայն բանավոր։ Քաղաքական գործչի խոսքով՝ գրավոր համաձայնագրերում ամրագրված ոչ մի պաշտոնական պարտավորություն չի եղել, դա պետքարտուղարության այն ժամանակվա ղեկավար Ջեյմս Բեյքերի անձնական խոստումն էր։